Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Կենդանակերպի այս նշաններն այսօր կարող են «դեժավյու» ապրել

Blog Image

Կստեղծվեն իրավիճակներ, որոնք թույլ կտան վերապրել անցյալի դեպքերն ու զգացողությունները՝ հնարավորություն ընձեռելով շտկել նախկինում թույլ տրված սխալներն ու վերջնականապես փակել անցյալի էջը։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, անցյալն այս կամ այն ​​կերպ կազդի Կենդանակերպի բոլոր նշանների կյանքի վրա, սակայն նրանցից երեքը կարող են «դեժավյուի» (արդեն իսկ տեսածի կամ ապրածի զգացում) պահեր ունենալ։

Խոյ
Խոյերի համար, ովքեր հայտնի են վիրավորանքները երկար հիշելու իրենց հատկությամբ, անցյալի իրավիճակների կրկնությունը կարող է սրել հարաբերությունները մտերիմների և գործընկերների հետ։ Օրվա հանգամանքները, որոնք հիշեցնելու են անցյալի դեպքերը, հավանաբար կվերարթնացնեն հին վիրավորանքները։

Խեցգետին
Անցյալի հետ առնչությունը կարող է վնասել Խեցգետիններին. դրա գայթակղությունը կարող է ստիպել նրանց կորցնել ներկայի զգացումն ու անտեսել ապագայի ծրագրումը՝ քանի որ նրանք ամբողջությամբ կկլանվեն մի ժամանակաշրջանով, որը վաղուց արդեն պատմություն է դարձել։

Ջրհոս
Այսօր Ջրհոսներն ավելի հաճախ կունենան «դեժավյուի» զգացում, քան մյուս նշանները։ Սակայն, ի տարբերություն մյուսների, նրանք կարող են իրական օգուտ քաղել անցյալ կատարած այդ «ուղևորությունից», եթե ուշադրություն դարձնեն այն նշաններին, որոնք կհայտնվեն իրենց ճանապարհին այդ ընթացքում։

Send