Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի բազմաթիվ հասցեներում

Blog Image

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Այգեձորի փողոցի թիվ 74, 76, 78/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի 35-ից 74 հասցեների (նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի թաղամաս), հարակից առանձնատների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Լոռու մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Send