Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կառուցել և արդիականացնել երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՖՍՎՏՍ) տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«Ստորագրվել է մի ամբողջ ծրագիր, որը նախատեսում է Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում»,- կիրակի օրը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է Շուգաևը։
ՖՍՎՏՍ-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն այսօր գործընկերներին ոչ միայն պատրաստի արտադրանք է առաջարկում, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։

Русский