Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը այս դժվարին ժամանակներում»․ Պուտինի շնորհավորանքը Նովրուզի կապակցությամբ

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել Անկախ Պետությունների Համագործակցության և Իրանի պետությունների ղեկավարներին Նովրուզի գարնանային տոնի կապակցությամբ, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Շնորհավորանքներն ուղղված են եղել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահներին և Թուրքմենստանի «Խալք Մասլահաթի»-ի նախագահին։

Պուտինի՝ Իրանի հասցեին ուղերձն ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին և երկրի նախագահին։ «Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը այս դժվարին ժամանակներում», - ասվում է հայտարարության մեջ։

Իր ուղերձներում Ռուսաստանի ղեկավարը նշել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ փոխշահավետ, բազմակողմանի կապերը կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Send