Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կուբայի նախագահը հայտարարել է ցանկացած արտաքին ագրեսորի անսասան դիմադրության մասին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուբան «գրավելու» մասին արված հայտարարություններից հետո, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է «անսասան դիմադրություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին:

«Ամենավատ սցենարի առջև կանգնած՝ Կուբան վստահ է մեկ բանում. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անսասան դիմադրության», - գրել է Դիաս-Կանելն X-ի միկրոբլոգում:

ԱՄՆ-ի կողմից շարունակվող նավթային շրջափակման ֆոնին, որը սրել է Կուբայի տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, կղզու երկրի կառավարությունը բախվում է աճող ճնշման: Մարտի 16-ին կղզում տեղի էր ունեցավ համապետական հոսանքազրկում՝ թողնելով ամբողջ 10 միլիոն բնակիչներին առանց էլեկտրաէներգիայի: Մարտի 17-ի առավոտյան երկրի բնակչության երկու երրորդի, այդ թվում՝ մայրաքաղաք Հավանայի 45 տոկոսի, որտեղ ապրում է 1.7 միլիոն մարդ, էլեկտրաէներգիան վերականգնվել էր:

 

Send