Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանի միջուկային ներուժն անհամեմատելի է թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ․ հայտարարություններ Կրեմլից

Blog Image

Եթե «Ռազմավարական հարձակողական կարողությունների կրճատումների մասին» պայմանագրի սահմանափակումները չերկարաձգվեն, աշխարհը մի քանի օրից կհայտնվի ավելի վտանգավոր իրավիճակում, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հիմնական հայտարարությունները։

- Ռուսաստանը անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի իր անվտանգությունը Լեհաստանի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։ Հիստերիայի սահմանի հասած ռուսաֆոբիան շարունակում է գերիշխել Լեհաստանի ղեկավարության մեջ;

- Ռուսաստանը հետևում է Թրամփի հայտարարություններին, այդ թվում՝ Հնդկաստանի և նավթի մաքսատուրքերի վերաբերյալ;

- Մոսկվան Նյու Դելիից որևէ հաղորդագրություն չի ստացել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին;

- Չինաստանը դեմ է հնարավոր նոր «Ռազմավարական հարձակողական կարողությունների կրճատումների մասին» պայմանագրին միանալուն։ Չինաստանի միջուկային ներուժն անհամեմատելի է թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ;

- Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժը՝ ռազմավարական կայունության ապագա համակարգը քննարկելիս։ Առանց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժի քննարկման, ռազմավարական կայունության վրա աշխատանքը անհնար է, ինչպես Պուտինը բազմիցս հայտարարել է։

Send