ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիային՝ Միացյալ Նահանգներից դուրս գալու փորձի ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել Աշխարհի առաջնությունից հետո։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարի հետ մեկտեղ խուզարկվել են նաև կազմակերպության այլ ներկայացուցիչներ։ Նրանց բջջային հեռախոսներն ու համակարգիչները առգրավվել են, իրավապահ մարմիններն ուսումնասիրում են դրանց պարունակությունը։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ նախագահ Տապիան, գանձապետ Պաբլո Տովինյոն և գործարար Խավիեր Ֆարոնին հուլիսի 30-ին պետք է ներկայանան Ֆլորիդայի Հարավային շրջանի դատարան։
Քննիչները ուսումնասիրում են ասոցիացիայի ֆինանսական և առևտրային գործունեությունը, այդ թվում՝ Հարավային Ֆլորիդայում թանկարժեք անշարժ գույքի ձեռքբերումը։

Русский