Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Եվրոպայից արձագանքել են ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը | Հայտնի են Իսլամաբադի բանակցություններում կողմերի ներկայացուցիչները

Blog Image

- Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը
«Հիմա նպատակը պետք է լինի առաջիկա օրերին պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները», - ասել է Մերցը։

- Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը
Մակրոնը նշել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։

- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նույնպես ողջունել է հրադադարը
«Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը «ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարձակումները, վերականգնելու նավագնացությունը և դիվանագիտության համար տարածք ստեղծելու՝ երկարատև համաձայնության հասնելու ուղղությամբ»։

- Ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԱՄՆ-ինը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը | ISNA լրատվական գործակալություն

- Թուրքիան ողջունել է Իրանի պատերազմում հրադադարը և հայտարարել, որ կաջակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի լիարժեք կիրառման անհրաժեշտությունը։

Send