Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Գեղարքունիքում, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ Shamshyan

Blog Image

Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Գրիգոր Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Վ. Զ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send