Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Դավիդ Սիլվան 40 տարեկան հասակում վերսկսել է կարիերան

Blog Image

Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած Դավիդ Սիլվան 40 տարեկան հասակում վերսկսել է կարիերան՝ պայմանագիր կնքելով Հոնկոնգի Պրեմիեր լիգայի նորեկ «Սուփրիմ Սուտին» ակումբի հետ։ 

Կիսապաշտպանի հետ կնքված պայմանագրի ժամկետը չի հրապարակվել։

Սիլվան ավարտել էր կարիերան 2023 թվականին՝ իսպանական «Ռեալ Սոսիեդադ»-ում երեք մրցաշրջանից հետո։ Մինչ այդ նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»՝ նվաճելով Պրեմիեր լիգայի չորս, Անգլիայի գավաթի՝ երկու, Լիգայի գավաթի՝ հինգ և Անգլիայի սուպերգավաթի՝ երեք տիտղոս։ Սիլվան խաղացել է «Վալենսիայում», «Սելտայում» և «Էյբարում»։

Իսպանիայի հավաքականի կազմում Սիլվան նվաճել է աշխարհի առաջնության (2010 թ.) և Եվրոպայի առաջնության երկու (2008, 2012 թթ.) տիտղոս։ Ընդհանուր առմամբ, նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 125 հանդիպում և խփել 35 գոլ։

Send