Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Русский