ԱՄՆ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ստուգման ժամանակ բեռնատարում հայտնաբերվել 11-ամյա երեխա։ Լուրը հայտնում է New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել Նոր տարվա նախօրեին։ Մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու անչափահասների է տեսել Դարնել Հեյրսթոնի մեքենայում, որը գրանցված է որպես սեռական հանցագործ։
Երբ տղամարդուն կանգնեցրել են անձը հաստատող փաստաթղթի համար, ոստիկանությունը երեխային, որի ծնողները նախկինում հայտնել էին նրա անհետացման մասին, հայտնաբերել է նրա մեքենայում։ Նրանք տղային տեղափոխել են պարեկային մեքենա և երբ վերադարձել են Հեյրսթոնին ձերբակալելու, նա արդեն փախել էր։
Նրան արագորեն բռնել են, բայց այդ պահին երկրորդ ուղևորը՝ 15-ամյա տղան, փորձել է փախչել՝ գողանալով պարեկային մեքենան։
Հետապնդման ընթացքում անտառի մեջ տղայի մեքենան շրջվել է, նա չի տուժել։
Ըստ 11-ամյա տղայի՝ Հեյրսթոնը նրան համոզելով տարել է քեմպինգի սիրահարների ճամբար, ապա բռնել է նրա կոկորդից։ Ինչ-որ պահի տղան կորցրել է գիտակցությունը։ Երբ նա ուշքի է եկել, տղամարդը և դեռահասը նրան սպառնացել են դանակով և ատրճանակով, կապել են կոշիկի կապիչներով և լարով, ինչպես նաև փակել բերանը։ Այդ իրերը հայտնաբերվել են Հեյրսթոնի մոտ խուզարկության ժամանակ։
Կասկածյալը կալանավորվել է առանց գրավի դիմաց ազատ արձակելու իրավունքի։

Русский