Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացավ նժույգ-թափերի եզրափակիչ, որտեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը:
Մամիկոն Խաչատրյանը իր վարժության համար արժանացավ 15.000 միավորի ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Համլետ Մանուկյանը` 15.300 միավորով պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: Հայկական մարմնամարզության մեջ նա առաջին ոսկե մեդալակիրն է աշխարհի առաջնությունում:
Ավելի ուշ եզրափակչում հանդես կգա Արթուր Ավետիսյանը (օղակներ):

Русский