Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը նոր օրինագիծ է մշակել, որը բացասաբար կանդրադառնա ռուսական էներգետիկ ռեսուրսները գնող երկրների վրա

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր օրինագիծ է մշակվել, որը բացասաբար կանդրադառնա ռուսական նավթ և գազ գնող երկրների վրա, գրել է Reuters-ը։

Սենատորները նշել են, որ այս նախաձեռնությունը համակարգվել է Սպիտակ տան վարչակազմի հետ և նախատեսված է նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրել «նոր գործիքներ»՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։

Պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Ֆեդերացիայի էներգետիկ ռեսուրսները գնող երկրների նկատմամբ։

Ամերիկյան օրինագիծը նախատեսում է առնվազն 500% սակագներ Ռուսաստանից ներմուծման, ուրանի և նավթամթերքի գնորդների համար։

Send