Արհեստական բանականության (ԱԲ) զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի մտավոր էլիտայի (որին սովորեցրել են մտածել) և «երկրորդ կամ երրորդ կարգի» մարդկանց․ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ուսուցչի օրն ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է, որ արհեստական բանականությունից չօգտվող երեխաներն ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։
Պուտինի խոսքով՝ ԱԲ-ն պետք է ծառայի ուսուցիչների աշխատանքը հեշտացնելուն, սակայն կրթությունը չպետք է հանգեցվի պարզապես կոճակներ սեղմելուն կամ թույլ տրվի, որ դրա որակը վատթարանա։
ՌԴ ղեկավարը պաշտպանել է կրթության ոլորտի համար նեյրոնային ցանց ստեղծելու գաղափարը։

Русский