Դոնալդ Թրամփի զարմուհին ենթադրել է, որ իր հայտնի ազգականը կարող է տառապել Ալցհայմերի հիվանդությամբ։
ԱՄՆ նախագահին հաճախակի քննադատող Մերի Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է ունենալ այդ դեգեներատիվ առողջական վիճակը՝ իր հանգուցյալ պապիկի հետ նմանության պատճառով։
Մերին պնդել է, որ տեսել է անշարժ գույքի մագնատ Ֆրեդ Թրամփի՝ Դոնալդի հանգուցյալ հորը վիճակը, ով տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ։ Ֆրեդ Թրամփը մահացել է 1999 թվականին, 93 տարեկան հասակում։
Նա այս ենթադրությունն արել է՝ հենվելով դեմքի այն արտահայտության վրա, որն աղջկան հիշեցրել է նախագահի հորը՝։
«Երբեմն թվում է, որ նա բոլորովին չի կողմնորոշվում ժամանակի եւ տարածության մեջ»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգականը։
Հղում անելով պապիկին, նա «New York Magazine»-ին ասել է. «Առաջին անգամներից մեկը, երբ ես նկատեցի դա, ինչ-որ միջոցառման ժամանակ էր, որտեղ նրան պատվի էին արժանացնում։ Եվ ես նայեցի նրան և տեսա «սառած եղջերու լուսարձակների լույսի ֆոնին» տեսքը, կարծես նա պատկերացում անգամ չուներ, թե որտեղ է»։

Русский