ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրուցել ենք Իրանի դեմ հրահրված ամերիկաիսրայելական պատերազմի հնարավոր ավարտի և զարգացումների մասին:
Ի՞նչ պայմաններում կարող է ավարտվել պատերազմը․ ԱՄՆ նախագահը օրվա տարբեր ժամերին փոխում է պատերազմն ավարտելու իր նախապայմանները՝ մեկ նշելով Իրանում իր ուզած իշխանությունների նշանակումն ու իրեն հաճո ռեժիմի հաստատումը, մեկ միջուկային զենք ունենալու արգելքի հաստատումը, հրթիռային կարողությունների վերացումը։
Բայց երկու կողմերն էլ նշում են պատերազմելու իրենց անսպառ կարողությունների ու պատրաստականության մասին։ Արդյո՞ք այս պատերազմը կարող է ընդլայնվել և ընդգրկել տարածաշրջանի այլ երկրներին։ Արդեն իսկ Ադրբեջանին Իրանի դեմ հանելու քայլեր են ձեռնարկվում։ Նախիջևանի օդանավակայանին և դպրոցին ԱԹՍ-ներով հարվածելու նախաձեռնողի հետ կապված իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Իրանը հերքել է իր մասնակցությունը այդ ահաբեկչությանը և Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին ակնարկել է, որ դա Իսրայելի սադրիչ գործողությունն է եղել։
Այնուհանդերձ, Ալիևն իր սահմանապահ ու զինված ուժերին բերել է բարձր պատրաստականության Իրանի հետ սահմանին։ Որքա՞ն է հավանական, որ Հայաստանը ևս կարող է նման սադրիչ գործողությունների զոհ դառնալ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողություններն ընթանում են անմիջապես մեզ սահմանակից պետությունում և այնտեղ պայթյունների ու կրակոցների ձայները լսվում են նաև Սյունիքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Թագուհի Ասլանյան

Русский