Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակnցներ արձակողն ու մասնակիցները․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սևակ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար՝ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Էջմիածնի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցների նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ու դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարչության պետ Ս․ Խաչատրյանի և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալներին, իսկ առաջինին վտանգելով իրենց կյանքը վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Վաղարշապատի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Շատ արագ համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր, որտեղ նկատում են, որ մի անձնավորություն ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Համայնքային ոստիկանը վտանգելով իր կյանքը վազում է այդ անձի ուղղությամբ և կարողանում է կրակոցներ արձակողին վնասազերծել։ Իսկ մինչ համայնքային ոստիկանը կհասներ կրակոցներ արձակողին, Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցնում է ինքնաձիգը, ապա իր կողմից վարվող մեկ այլ ավտոմեքենայով դիմում է փախուստի։

Համայնքային ոստիկանին հաջողվում է կրակոցներ արձակած անձին վնասազերծել, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցների հետ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի մտերիմ ընկերը, իսկ 2 հոգին դիմում են փախուստի։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը և վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և ևս 3 հոգու միջև։

Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած անձնավորությունը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։ 

Արմավիրի քրեական ոստիկանները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն այնուհետև դիմում է դատարան, որպեսզի քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվի Կ․ Վարդանյանի տանը, որտեղ խուզարկությամբ հայտնաբերվում է է 1 հատ օդաճնշիչ ատրճանակ, 3 հատ 7.62 մմ տ/չ և 1 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի կրակված պարկուճներ:

Իսկ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ հնարավոր է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը կասկածյալներից մեկը թաքցրել է Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի տարածքում։

Ոստիկանները մի քանի ժամ Էջմիածին քաղաքի դպրոցների տարածքւոմ փնտրողական աշխատանքների արդյունքում թիվ 9 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերում են ինքնաձիգը՝ 1 փամփշտատուփով, որի մեջ առկա են եղել թվով 36 հատ չկրակված փամփուշտներ։

Send