Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները Իրանի տարածքում՝ նշելով, որ դրանք փաստացի կասկածի տակ են դրել երկամսյա հրադադարի շարունակությունը։
«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն միջազգային նորմերի կոպիտ խախտում են, այլև հրադադարը գործնականում անիմաստ են դարձնում»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։
Պաշտոնական Թեհրանն ընդգծել է, որ «այս հանցավոր գործողության չափազանց լուրջ հետևանքների պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգների ղեկավարությունը»։
Իրանական կողմը մեղադրել է Վաշինգտոնին լարվածության թուլացման և հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը խաթարելու մեջ։

Русский