Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի՝ Starshield արբանյակային ցանցից օգտվելու պայմանագիրը մոտենում է ավարտին. Reuters

Blog Image

ԱՄՆ կառավարության հետ Ուկրաինայի՝ Starshield արբանյակային ցանցից օգտվելու պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին։

Ինչպես հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Սենիկին, Կիեւը հույս ունի նոր համաձայնագիր կնքել և մտադիր է բանակցություններ սկսել համակարգից օգտվելու հնարավորությունը պահպանելու պայմանների շուրջ։

«Starshield-ից օգտվելու պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի։ Մենք հասկանում ենք, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցելը ժամանակ է պահանջում։ Հիմա ճիշտ պահն է»,- նշել է դիվանագետը։

Դիվանագետի խոսքով՝ ուկրաինական կողմը ցանկանում է պարզել՝ արդյոք հնարավոր կլինի շարունակել օգտվել համակարգից, և եթե այո՝ ապա ինչ պայմաններով։ Թեև Սենիկը չի նշել գործող համաձայնագրի ավարտի կոնկրետ ամիսը, նա հայտնել է, որ այն ավարտվելու է հաջորդ տարվա կեսերին։

Նոր համաձայնագրի անհրաժեշտությունը հատկապես հրատապ է դարձել անցած ամիս Starshield-ի աշխատանքում ի հայտ եկած խնդիրներից հետո։ Ըստ ուկրաինական կողմի՝ արբանյակային ցանցում արագության սահմանափակումները խոչընդոտել են ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերի որսմանը և հանգեցրել որոշակի ռազմական գործողությունների չեղարկմանը։

Starshield-ը SpaceX-ի հատուկ ստորաբաժանում է, որն ուղղված է կառավարական և ազգային անվտանգության խնդիրների լուծմանը, այդ թվում՝ ապահով կապի ապահովմանը, Երկրի դիտարկմանը և արբանյակների վրա մասնագիտացված սարքավորումների տեղադրմանը։ Այն ներառում է կրիպտոգրաֆիկ պաշտպանության ուժեղացված միջոցներ և նախատեսված է գաղտնի տվյալների հետ աշխատելու համար։

Starlink-ը կոմերցիոն արբանյակային ցանց է, որը շահագործվում է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից և լայնաշերտ ինտերնետ հասանելիություն է տրամադրում մասնավոր անձանց, բիզնեսներին ու պետական ​​կառույցներին։

Send