Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Blog Image

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա»գլխավոր  շտաբի խոսնակը հայտարարել է ևս մեկ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչի խոցման մասին։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, F-35-ը խոցվել և խփվել է կենտրոնական Իրանի օդային տարածքում՝ ԻՀՊԿ-ի նոր օդային պաշտպանության համակարգի կողմից։ Իրանական աղբյուրները հրապարակել են կործանիչից մնացած բեկորներն ու նշել՝ հաշվի առնելով հարվածի պահին և վթարի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունը, օդաչուն, հավանաբար, չի կատապուլտվել։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 19-ին հաջողությամբ հարվածել և մեծապես վնասել են ամերիկյան F-35 «ստելս» կործանիչը։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ կործանիչը խոցվել է նոր առաջադեմ օդատիեզերական պաշտպանության համակարգով։

Send