Շաքի բնակավայրում ադրբեջանցի սահմանապահի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին վիրահատել են, միջամտության ընթացքում կատարվել են մատի անդամահատում, ոտքի կրճատում․ այս մասին MediaHub-ին ասել է նրա հարազատը։
Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաեւը գիշերել էր Ավետիսյանի տանը, որում այլ մարդ չէր եղել։ Հետո նա այնտեղ կրակել էր 39-ամյա Անի Ավետիսյանի վրա և վիրավորել ոտքի հատվածում։ Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաեւին, ով պատանդառել էր կնոջ երեխաներին։
Միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Ավետիսյանի 15-ամյա որդին, որը հետո տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Русский