Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Վրաստանի վարչապետին չեն հրավիրել Դավոսի տնտեսական ֆորումին

Blog Image

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, հայտնել է կառավարության աշխատակազմը։

Կոբախիձեն հրավեր չի ստացել։

Համաշխարհային տնտեսական ֆորումի 56-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 19-ից 23-ը և կհավաքի կառավարության ղեկավարների, բիզնես առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

«Այս տարեկան հանդիպումը միավորում է 2026 թվականին աշխարհը ձևավորելու համար անհրաժեշտ բազմազան տեսանկյունները... Խորը աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և հասարակական փոփոխությունների ժամանակաշրջանում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումը անկողմնակալ հարթակ է ապահովում երկխոսության, ներգրավվածության ու գործողությունների համար», - ասված է ֆորումի հայտարարության մեջ։

Send