Բելգիայի թագավոր Ֆիլիպը մերժել է վարչապետ Բարտ Դե Վեւերի կառավարության հրաժարականը՝ հանձնարարելով շարունակել փոխզիջում փնտրել երկրի 2027 թվականի բյուջեի նախագծի շուրջ։
Համաձայն հաղորդագրության՝ միապետը կարգադրել է շարունակել բյուջեի հարցի շուրջ բանակցությունները։
Նոյեմբերի 2-ին Դե Վեւերը թագավոր Ֆիլիպին էր ներկայացրել իր կառավարության հրաժարականը 2027 թվականի բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո։ Euronews-ի տվյալներով՝ իշխող կոալիցիայի անդամների միջև բանակցությունները շարունակվել էին ամբողջ գիշեր, սակայն կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ։ Կառավարությունը պետք է 10 միլիարդ եվրոյի խնայողություններ ապահովի՝ պետական ֆինանսները Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու համար։

Русский