Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «հաղթանակի կապակցությամբ»:
Տոկաեւը նշել է, որ, «ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների, Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց, երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ»:
Ղազախստանի նախագահը Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք։ «Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ընդգծել է նա

Русский