Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ, 10 մարդ վիրավորվել է․ Նյու Դելի

Blog Image

Նյու Դելիում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10։

 

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել պատմական Կարմիր ամրոցի մոտ, որը քաղաքի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է։

Տասնհինգ հրշեջ ջոկատ է աշխատում դեպքի վայրում, տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից, երթևեկությունը սահմանափակված է։

Send