Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների

Blog Image

Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 244 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

- Ռուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, պահեստներին, նավահանգիստներին և նավերին: Կիեւի մարզում ռուսական ուժերը հարվածել են «Bdu» լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահեստավորված են եղել ռազմական նշանակության պաշարներ։

Օդեսայի նավահանգստում խոցվել է ՈւԶՈւ-ի համար նախատեսված պաշարներ տեղափոխող չորաբեռնատար նավ։

Իզմայիլում ռուսական ուժերը հարվածել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվել են ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահեստավորման համար։ Ծովում խոցվել է Օդեսայի նավահանգիստ ՈւԶՈւ-ի համար նախատեսված պաշարներ տեղափոխող չորաբեռնատար նավ։

Send