UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը պատասխանել է վրացական արմատներով իսպանացի մարտիկ Իլիա Թոփուրիայի գրառմանը։
Հիշեցնենք, որ Թոփուրիան արխիվային տեսանյութ էր հրապարակել, որտեղ դիպչում է Ծառուկյանի պարանոցին՝ դա ներկայացնելով որպես «ապտակ»։
Ծառուկյանը «X» սոցիալական ցանցում գրել է. «Եղբա՛յր, դու դիպար պարանոցիս այնպես, կարծես ընտանեկան լուսանկար էինք անում, իսկ հիմա համացանցում դա անվանում ես ապտա՞կ։ Տեսանյութը հստակ է՝ քո անինքնավստահությունն էլ ավելի ակնհայտ է երևում։
Ինձ պետք չէ «Թվիթերում» «լավ տղա» երևալ, իմ գործը մրցագորգին է։ Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է իրական ապտակը, ուրախ կլինեմ ցույց տալ»։

Русский