Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ապրիլքսանչորսյան նամակում նշվել է, որ Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, որի ընթացքում ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են «խորը ցավեր կրել»:
Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցու պատարագի ընթացքում: «Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել ու պայքարել՝ չառանձնացնելով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները», – նշվել է Թուրքիայի նախագահի նամակում:

Русский