Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սրտաբանը ստացել է այնպիսի ՑԱԾՐ աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից. Գևորգ Գրիգոյան

Blog Image

Բժիշկ Գևորգ Գրիգոյանը գրել է․

«Սկսվում է այն, ինչի մասին «Բժշկի Ձայն» նախաձեռնությունը զգուշացնում էր դեռ 2 ամիս առաջ: Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ՑԱԾՐ աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից...

Հ.Գ. Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ... Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները...»։
 

Send