Եվրոպական միությունում տապալվել է Ուկրաինայի համար պահեստային ֆինանսավորման տարբերակ ծառայելու նախատեսված ծրագիրը, հաղորդել է Politico-ն։
Հունգարիան կտրականապես դեմ է արտահայտվել համատեղ եվրապարտատոմսերի թողարկմանը, որոնք կարող էին փոխարինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման մեխանիզմին։
Բրյուսելում ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ հունգարական պատվիրակությունը մերժել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ թողարկել պարտատոմսեր, որոնք ֆինանսավորվում են ԵՄ յոթամյա բյուջեով։ Այս գաղափարը կարող էր դառնալ «B պլան», եթե Եվրոպան չկարողանա գտնել օրինական միջոց՝ Ուկրաինային տրամադրվող 165 միլիարդ եվրոյի հսկայական վարկի նպատակով Ռուսաստանի Կենտրոնական բանկի եկամուտները կամ ակտիվները օգտագործելու համար։
ԵՄ-ն կրկին լուծում է փնտրում, իսկ ժամանակը սպառվում է։

Русский