Միացյալ Նահանգների Տեխաս նահանգիի ափ են դուրս եկել անսովոր թունավոր մոլյուսկներ, գրել է People-ը։
Հարթի հետազոտական ինստիտուտը (HRI) զգուշացրել է լողափ այցելողներին խուսափել այսպես կոչված կապույտ վիշապներից։ Այս վառ կապույտ մոլյուսկները վտանգավոր են, քանի որ կարող են լուրջ այրվածքներ առաջացնել։
HRI-ի հետազոտող Ջեյս Թաննելի խոսքով՝ ջրային կենդանիները, որոնք նման են փոքրիկ վիշապների, հասնում են ընդամենը երեք սանտիմետր երկարության։ Դրանք դժվար է նկատել ափին, ուստի Թունելը կոչ է արել տեղացիներին հատկապես զգույշ լինել։
Կապույտ վիշապը (Glaucus atlanticus) հանդիպում է չափավոր և արևադարձային ջրերում։ Այն կարողանում է ջրի մեջ սավառնել ստամոքսում գազի պղպջակի շնորհիվ։
Այս գիշատիչը սնվում է թունավոր սիֆոնոֆորներով՝ կուտակելով դրանց խայթող բջիջները սեփական պաշտպանության համար: Այս սննդակարգի պատճառով կապույտ վիշապին դիպչելը կարող է շատ ցավոտ լինել մարդկանց համար:

Русский