Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սաուդյան Արաբիայի գլխավորած ուժերը նոր են հավաքված եղել, երբ հութիների արձակած հրթիռը տասնյակ մարդկանց կյանք է խլել․ WSJ

Blog Image

Հոկտեմբերի 19-ին Եմենի Շաբվա նահանգում սաուդյան կողմի վերահսկողության տակ գտնվող ռազմակայանի վրա հութիների իրականացրած բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 75, իսկ վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։ Այս մասին հաղորդում են սաուդյան և եմենցի պաշտոնյաները, ինչպես նաև ականատեսները։ Զոհերի և վիրավորների թվում կան նաև սաուդյան զինծառայողներ. գրել է «The Wall Street Journal»-ը։

Հարձակման մանրամասներին ծանոթ սաուդյան և եմենցի պաշտոնյաների խոսքով՝ սա պատերազմի ներկայիս փուլի մեկնարկից ի վեր հութիների իրականացրած ամենաարյունալի հարձակումն է։

«Ալ-Ալամ» ճամբարի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել՝ միմյանցից ընդամենը րոպեների տարբերությամբ։ Հարվածը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ սաուդյան սպաները սկսում էին տեղի նորակոչիկ ուժերի համար նախատեսված ուսումնական պարապմունքը։ Ականատեսների վկայությամբ՝ ռազմակայանում հավաքված են եղել չորս գումարտակներ։ Հրթիռներից մեկը դիպել է նորակոչիկներին այն պահին, երբ նրանք, առաջին պայթյունից հետո, փորձում էին հեռանալ տարածքից։

Հարձակմանը նախորդող օրերին ռազմակայանի վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Զոհվածների և վիրավորների հարազատները մեղադրում են տեղի եմենցի հրամանատարներից մեկին՝ նշելով, որ նա անտեսել է այդ նախազգուշացնող նշանները։

Պաշտոնյաների խոսքով՝ ռազմակայանը չի ունեցել ո՛չ հակաօդային պաշտպանության համակարգեր, ո՛չ էլ վաղ նախազգուշացման միջոցներ։ Շաբվա նահանգի իշխանությունները այժմ պահանջում են Էր Ռիադից՝ անհապաղ տրամադրել նման սարքավորումներ։

Send