Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուբիոն անդրադարձել է Թրամփի՝ Պուտինի և Սիի հետ հանդիպելու հնարավորությանը

Blog Image

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպելու հնարավորությունն Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում, թեև ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն։

«Կարծում եմ՝ հանդիպման վերաբերյալ քննարկումներ կան։ Չգիտեմ՝ արդյոք որևէ բան վերջնականապես որոշվել է, սակայն նախագահը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը»,- Ուզբեկստանում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Send