Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23.02-28.02.2026թ.)

 

  Պայմանական նշաններ
    Քամու արագությունը Բոֆորտի սանդղակով

   

Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

 

Հանրապետության տարածքում
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

 

Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        16.0°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 25.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան        0.8°C

Send