Այն փաստը, որ բուժիչ միջոցները բուսական ծագում ունեն, դեռ չի երաշխավորում դրանց անվտանգությունը. առաջարկվող չափաբաժինների գերազանցումը կամ դրանց օգտագործումն առանց մասնագիտական խորհրդատվության կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դեղաբանության և կլինիկական սննդաբանության ոլորտի փորձագետները։
«Բույսերը, սխտորը, թուրմերը և բուսական ծագման այլ միջոցներ ունեն որոշակի չափաբաժիններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն՝ առողջության համար բացասական հետևանքներից խուսափելու նպատակով։ Այդ չափաբաժինների գերազանցումը կարող է վտանգավոր լինել», — նշել է Պիրոգովի անվան համալսարանի դեղաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։
Սնուցման և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի կլինիկական սննդաբանության կլինիկայի խորհրդատվական բաժանմունքի վարիչ Օլեգ Գլադիշեւը պարզաբանել է, որ ֆիտոթերապիան հիմնված է բույսերից ստացված կենսաբանորեն ակտիվ նյութերի կիրառման վրա։ Նման պատրաստուկները կարող են օգտագործվել որպես համալիր բուժման մաս, սակայն միայն բժշկի նշանակմամբ։ «Այս դեպքում ինքնաբուժումը, ինչպես և ցանկացած այլ պարագայում, չափազանց վտանգավոր է», — ընդգծել է Գլադիշեւը։

Русский