Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց ՍՊՈՐՏ

Ադելինա Պետրոսյանին ռուսական անձնագրի պատճառով չեն սպասարկել Իտալիայի «Dior» և «Louis Vuitton» խանութներում

Blog Image

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատմել է, որ իրեն մերժել են Իտալիայի «Dior» և «Louis Vuitton» խանութներում սպասարկումը ռուսական անձնագրի պատճառով։

Պետրոսյանը միակ ռուս գեղասահորդուհին է եղել, որը փետրվարին մասնակցել է Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում Օլիմպիական խաղերին։ Նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։

«Օդանավակայանում Dior այցելելուց հետո ես մի փոքր վատ զգացողություն ունեցա։ Ես ուզում էի ականջօղեր և մատանի գնել։ Եվ հետո աղջիկը, բնականաբար, խնդրում է իմ անձնագիրը։ Նա տեսնում է այս կարմիր, բորդո գույնի անձնագիրը և ասում. «Լսեք, իրավիճակն այսպիսին է. մենք չենք կարող վաճառել Ռուսաստանից եկած մարդկանց»։ Եվ «Louis Vuitton»-ը նույնպես ասել է, որ մենք չենք կարող», - ասել է Պետրոսյանը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում «ALEKO in my bag» հաղորդման ժամանակ։

«Մենք վերադառնում ենք Օլիմպիական խաղերից, և մենք ունենք մի ընկեր Վրաստանից։ Ես մտածում եմ. «Հիմա նրան կբերեմ, կգնենք»։ Նա հանում է անձնագիրը, ապա՝ թռիչքի անցաթուղթը։ Նրան ասում են. «Շատ եմ ցավում, բայց դուք թռչում եք Մոսկվա, մենք չենք կարող ձեզ էլ վաճառել»։ Ոչ բոլոր ապրանքանիշերն են դա անում», - նշել է գեղասահորդուհին։

Send