Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը․ ցանկ

Blog Image

10998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել։

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝  հղմամբ։
Send