Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը վճար չի գանձում Հորմուզով անցնելու համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Blog Image

Թեհրանը վճար չի գանձում Հորմուզի նեղուցով անցնելու համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք վճար չենք գանձում։ Կարծում եմ՝ պետք է ավելի ճշգրիտ լինենք մեր ձևակերպումների մեջ։ Մենք չենք ձգտում վճար գանձել։ Կրկին կցանկանայի ընդգծել երկու կետ։ Նախ, պետք է հիշել, որ Իրանի և Օմանի ջանքերը՝ մշակելու Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու արձանագրություն կամ մեխանիզմ, պատասխանատու միջոցառում են և համապատասխանում են միջազգային իրավունքին՝ ինչպես Իրանի և Օմանի՝ որպես ափամերձ պետությունների, շահերին և անվտանգությանը, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության շահերին»,- պարզաբանել է Բաղային։

Դիվանագետն ընդգծել է, որ այս գործընթացում մատուցվող ծառայությունները, նաև Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Օմանի ծովում շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները, պահանջում են ծախսեր։ «Հետևաբար, դրանք չպետք է անվանել տուրքեր կամ վճարներ։ Իրանը և Օմանը գործում են պատասխանատու կերպով և ջանքեր են գործադրում այս ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ վերջնական արդյունքի կհասնենք հնարավորինս շուտ», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը։

Send