Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խաղաղության ծրագիրը պետք է դրվի հանրաքվեի, անհրաժեշտ է հրադադար․ Զելենսկի

Blog Image

20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը պետք է դրվի հանրաքվեի, անհրաժեշտ է առնվազն 60 օրվա հրադադար, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։

Նրա խոսքով՝ կարող է ստեղծվել քառակողմ տեխնիկական խումբ՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, որից հետո հնարավոր են միայն Կիեւի և Մոսկվայի միջև բանակցություններ։ «Եթե ամեն ինչ քայլ առ քայլ ընթանա նախատեսվածի համաձայն, ամերիկյան և եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներից հետո կկայանա հանդիպում ռուսների հետ։ Մենք պատրաստ ենք նախկինում քննարկված համապատասխան ձևաչափերին», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։

 

Send