Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ատոմային էներգետիկայի ամբողջ ոլորտում․ Պուտին

Blog Image

Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ատոմային էներգետիկայի ամբողջ ոլորտում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ատոմային էներգիայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանը, հավանաբար, աշխարհում միակ երկիրն է, որն ունի կարողություններ ամբողջ ատոմային էներգետիկայի շղթայում և նաև հետևում է կայանների անվտանգության և հուսալիության ավանդաբար բարձր չափանիշներին», - ասել է պետության ղեկավարը։

Պուտինն ընդգծել է, որ այս մրցակցային առավելությունները թույլ են տալիս Ռուսաստանին առաջատար դիրք զբաղեցնել արտասահմանում ատոմակայանների շինարարության շուկայում։

Send