Վիտամին D-ի երկարատև անբավարարությունը մեծացնում է կոտրվածքների և օստեոպորոզի առաջացման ռիսկը մեծահասակների մոտ, NEWS.ru-ին ասել է բժիշկ և «Գեմոտեստ» լաբորատորիայի փորձագետ Օլգա Ուլանկինան։
Նրա խոսքով՝ այս խնդիրը նաև մեծացնում է տարեցների մոտ ընկնելու հավանականությունը՝ կոորդինացիայի նվազման պատճառով։
Վիտամին D-ի հիմնական գործառույթը կապված է կալցիումի կլանման և ոսկրերի ամրության պահպանման հետ։ Եթե օրգանիզմը երկար ժամանակ զուրկ է այս տարրից, ոսկրային խտությունը աստիճանաբար նվազում է։ Մեծահասակների մոտ սա մեծացնում է օստեոպորոզի և կոտրվածքների առաջացման ռիսկը, իսկ տարեցների մոտ՝ մկանային ուժի և կոորդինացիայի նվազման պատճառով ընկնելու հավանականությունը։
Բժիշկը բացատրել է, որ վիտամին D-ի երկարատև անբավարարությունը կարող է նաև հանգեցնել իմունային համակարգի հետ կապված խնդիրների։ Նրա խոսքով՝ կա ուղիղ կապ այս տարրի ցածր մակարդակի և վարակների նկատմամբ զգայունության բարձրացման միջև։
«Վիտամին D-ի երկարատև անբավարարությունը կարող է նաև ազդել մարդու իմունային համակարգի վրա: Որոշ ուսումնասիրություններ այս տարրի ցածր մակարդակը կապում են վարակների և քրոնիկ բորբոքային պրոցեսների նկատմամբ զգայունության բարձրացման հետ: Բացի այդ, քննարկվում է դրա հնարավոր ազդեցությունը սրտանոթային համակարգի և նյութափոխանակության վրա: Դժվարությունն այն է, որ վիտամին D-ի անբավարարության ախտանիշները ոչ սպեցիֆիկ են: Քնկոտությունը, թուլությունը և էներգիայի նվազումը կարող են առաջանալ նաև այլ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են անեմիան, քրոնիկ սթրեսը կամ վահանաձև գեղձի դիսֆունկցիան»,- եզրակացրել է Ուլանկինան:

Русский