Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Բայրամովն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարարին

Blog Image

Հունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի արտքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, գրել են ԶԼՄ-ները։

Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանն ու ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։

Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխադարձ այցելությունները և առկա քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ։

Send