Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Շախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները

Blog Image

Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 5-րդ խաղափուլի պարտիաները։

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արսեն Դավթյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Մամիկոն Ղարիբյան - Սարգիս Սարգսյան և Զավեն Անդրիասյան - Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

5-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը, որոնք ունեն 3.5-ական միավոր

Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 3-ական միավոր:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Նվարդ Հայրապետյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

Սոնա Կրկյաշարյան - Աննա Խաչատրյան և Լիլիթ Կասինյան - Անգելինա Միրաքյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

5-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Անահիտ Մկրտչյանը, որն ունի 4.5 միավոր:

Աստղիկ Հակոբյանն ունի 4 միավոր, Անի Ավետիսյանը՝ 3.5 միավոր:

Send