Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Կատարը կմասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը

Blog Image

Կատարի պատվիրակությունը կմասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, հայտարարել է վարչապետի խորհրդական և Էմիրությունների արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։

«Ինչ վերաբերում է Ժնևում [ստորագրման արարողությանը] մասնակցությանը, Կատարի Պետությունը, իհարկե, ներկայացված կլինի այս հանդիպմանը՝ տարածաշրջանային այլ երկրների հետ միասին», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում վերջերս տեղի ունեցած շփումների ժամանակ Դոհան իր ջանքերը կենտրոնացրել է Պակիստանի միջնորդությանը աջակցելու վրա: Ալ-Անսարիի խոսքով՝ այդ ջանքերի հիմնական նպատակն է եղել կողմերի միջև փոխըմբռնման հասնելը՝ հրադադարի ապահովման և Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը վերականգնելու համար։

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի Ժնեւում հունիսի 19-ին։

Send