Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում․ Օվերչուկ

Blog Image

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը Միության անդամ է արդեն ավելի քան մեկ տասնամյակ, և այդ ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նույնպես եռապատկվել է։

«Մեր առևտրաշրջանառության ծավալը 2024 թվականին հասել է 12,4 միլիարդ դոլարի առավելագույն ցուցանիշի. սա ուշագրավ թիվ է՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտավորապես 26–27 միլիարդ դոլար։ Եվ մենք, իհարկե, մեծ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ», - ասել է փոխվարչապետը։

Send