Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին․ Մատվիենկո

Blog Image

Հայաստանի և Ռուսաստանի միջև կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք կախված են խորհրդարանական գծից, լրագրողներին ասել է Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք մեր կողմից, բնականաբար, կմղենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն», - նշել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Նա նշել է, որ ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին:

«Միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է աշխատում: ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել` ՀՀ–ի արտաքին առևտրի շուրջ 33%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս տարիների ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել ռուսական բիզնեսի կողմից, 40 նախագիծ Հայաստանում։ Սա վկայում է, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագրեր ունենք։ Կարծում եմ` առանց խորհրդարանական երկխոսության դա չի ստացվի»,– ասել է Մատվիենկոն։

Send