Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ ռազմական ինքնաթիռների զգալի թիվը «խոչընդոտում է» Իսրայելի միջազգային օդակայանի հիմնական գործունեությանը

Blog Image

Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Շմուել Զաքային դիմել է տրանսպորտի նախարար Միրի Ռեգեւին՝ խնդրելով հեռացնել ամերիկյան ռազմական ինքնաթիռները Բեն-Գուրիոն օդանավակայանից՝ բնականոն գործունեությունը և օտարերկրյա ավիաընկերությունների մուտքը վերականգնելու համար, գրել են ԶԼՄ-ները։

ԱՄՆ ռազմական ինքնաթիռների զգալի թիվը խոչընդոտում է Իսրայելի կենտրոնական միջազգային օդանավակայանի՝ Բեն-Գուրիոն օդանավակայանի հիմնական գործունեությանը։

Զաքային պաշտոնական նամակ է ուղարկել Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգեւին։ Այս նամակում նա ընդգծել է, որ օդակայանում ամերիկյան ինքնաթիռների մեծ թիվը զգալի վնաս է հասցնում իսրայելական ավիաընկերություններին և ավիացիոն ոլորտին։ Օդանավակայանն ԱՄՆ ռազմական օբյեկտի վերածելը խոչընդոտում է օտարերկրյա ավիաընկերությունների վերադարձին Իսրայել։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկի համատեքստում իսրայելական ավիաընկերությունները դուրս են բերել իրենց ինքնաթիռները արտասահմանից, և դրանցից շատերը դեռևս չեն վերադարձել երկիր։

Send