Պորտուգալացի եզրային Ժոաու Կանսելուն կրկին «Բարսելոնայի» խաղացող է դարձել։
«Բարսելոնան» և «Ալ Հիլալ» ֆուտբոլային ակումբները համաձայնության են եկել պորտուգալացի եզրային պաշտպանի վարձակալության վերաբերյալ։ Կանսելուն իմնա Իսպանիայում մինչև մրցաշրջանի ավարտն ու կկրի 2 համարի մարզաշապիկը։
Որոշ ժամանակ անց կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքից ու սոցցանցային հաշիվներից հեռացրել է տրանսֆերի մասին հրապարակումները։

Русский