Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել. մանրանասներ

Blog Image

Մարտի 23-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայողը` Վարդան Ավետիսյանը, արձակուրդում էր գտնվում: Վարդանը, ում ընտանիքի անդամները մի քանի տարի առաջ են տեղափոխվել Մասիս քաղաք, Աբովյան էր եկել ընկերներին տեսնելու համար, գրում է News.am-ը։

Վարդանի հետ մեքենայի մեջ եղել են իր ընկերները, ովքեր տեղափոխվել են Աբովյան ԲԿ։ Վարդանի ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, ԲԿ տեղափոխվելուց մեկ ժամ անց նա մահացել է։ Ընկերներն էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Վարդանին այսօր հողին են հանձնել Մասիսի գերեզմանատանը։

Send